▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը շուրջպար է բռնել Մակրոնի և նրա տիկնոջ հետ

 

Արդեն հայտնել ենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Հանրապետության հրապարակում սկսված հանդիսավոր համերգից հետո կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները երեկոն ավարտել են պաշտոնական ճաշկերույթում:

Երեկոյի ընթացքում հնչած հայկական երաժշտության ներքո պարել են Հայաստանի, Ֆրանսիայի, Կանադայի, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ղեկավարները:

Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը Մոնակոյի արքայազնի ու մյուս հյուրերի հետ հայկական է պարում, իսկ Աննա Հակոբյանը շուրջպար է բռնում Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին