▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրերս հանդիպել եմ Վեհափառին եւ իմացել, որ ինձ ինչ-որ աղանդի հետ են կապում. Փաշինյան

Օրերս Էջմիածնում հանդիպել եմ Վեհափառին, եւ իմացել եմ, որ ինձ կապում են ինչ-որ աղանդի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Լիբանանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոանակատար Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կյանքում որևէ առնչություն չեմ ունեցել որևէ աղանդի հետ և իմ ողջ ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է»,- ասաց  Փաշինյանը:

Բեյրութում Նիկոլ Փաշինյանի և լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ նաեւ հարց է հնչել թավշյա հեղափոխությունից հետո Հայոց Ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ որոշ ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, մամուլի հրապարակումների, Գնդեվանքի ճանապարհին նրա տեղաշարժը խոչընդոտելու մասին, և թե ինչո՞ւ ոստիկանությունն արագ չի արձագանքել:

 

 

Փաշինյանը նշեց, որ չի կարող միջամտել մամուլի աշխատանքին, իսկ ոստիկանությունը մի շրջան չգիտեր՝ ինչ աներ և ինչ չաներ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գնդեվանքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը քննում են իրավապահները և դա անհետևանք չի մնացել:

 

 

 

 

 

«Ոստիկանությանը շատ ուղիղ հրաման եմ տվել, որ բացառեն Վեհափառ Հայրապետի տեղաշարժի որևէ խոչընդոտ»,- ասաց Փաշինյանը:

 

Աղբյուր՝ news.am

 

 

Կարդացեք նաև՝ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞նց է իշխանությունը թաքուն լուծելու Արցախի հարցը. Նիկոլ Փաշինյան

 Ի՞նչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահը

Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Բեյրութում

Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին