▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար հարսանիք Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ

Երևանում երեկ տեղի է ունեցել էլիտար հարսանիք՝ ռուսական աստղերի ու Հայաստանի նախկին իշխանավորների մասնակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամուսնացել է «Դվին» հյուրանոցի սեփականատեր՝ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանի զարմիկը՝ քրոջ որդին:

Asekose.am-ի տեղեկություններով, հարսանեկան արարողությանը, որ տեղի է ունեցել կիսակառույց «Դվին» հյուրանոցի ռեստորանում, մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: 

 

 

 

Հարսանիքին ներկա է եղել նաև  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ երեկոյի երաժշտական մասն ապահովել են ռուսական էստրադայի աստղեր Ֆիլիպ Կիրկորովը, Լյուբով Ուսպենսկայան, Տիմատին, Ալեքսեյ Չումակովը:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պետական ընթրիքը վարչապետը նույնպես  հրավիրել էր  կիսակառույց «Դվինի» ռեստորանում․ գրեթե շուրջօրյա ռեժիմով բանվորներն աշխատել էին, որ ռեստորանային հատվածն ավարտին հասցնեն։

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ այսօր Ապարանում հերթական՝ 1718-րդ խաչն է տեղադրվելու, որն ամեն տարի կազմակերպում է ապարանյան կլանի պարագլուխ Աղվան Հովսեփյանը։ Այս տարի խաչքավորը հենց «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին