▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Բրյուսովի համալսարանում. լեսբուհիները ծեծել են ուսանողուհիներից մեկին

Այսօր զարհուրելի դեպք է տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Երկրորդ կուրսի ուսանողուհու դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք։ Հայտնի է միայն ուսանողուհու անունը՝ Լիզա, և տարիքը՝ 19 տարեկան։ Դեպքի մասին «Հրապարակին» տեղեկացրել են Լիզայի համակուրսեցիները։ Նրանք պատմեցին, որ Լիզան մոտ մեկ ամիս շարունակ անհայտ անձից սպառնալից նամակներ էր ստանում սոցցանցով տարբեր անանուն էջերից։ Իսկ այսօր հերթական նամակն է ստացել, որում գրված է եղել մոտավորապես հետևյալը․ «եթե ուզում ես իմանալ, թե ով էր քեզ էսքան ժամանակ գրում, արի հինգերորդ հարկի լսարան»։ Նա բարձրացել է վերև և դատարկ լսարանում տեսել է դիմակավորված անձանց, որոնք էլ դաժան հաշվեհարդար են տեսել աղջկա հետ։

 

 

 

 

 

 

Նրա թևին դիմակավորները գրել են անգլերեն«die», ինչը նշանակում է մահացիր։ Լիզային բազմակի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հաստատեց տեղեկությունը ծեծի վերաբերյալ։ «Ունենք ահազանգ, որ Բրյուսովի անվան համալսարանում մի աղջկա վնասվածքներ են պատճառել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս նա ոստիկանության «Կենտրոն» բաժնում է, նրա հետ աշխատում են», - հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։

 

 

 

 

 

 

Թե որ հիվանդանոց էին Լիզային տեղափոխել, չհայտնեցին։ Մեր տեղեկություններով, հիվանդանոցում նրան ախտորոշել են «պոլիտրավմա վնասվածքներ»։ Աղջիկը տարօրինակ վարք է ցուցաբերել, ասել է, որ ոչինչ չի հիշում։ Համալսարանի ներկայացուցիչը ուղեկցել է ուսանողուհուն հիվանդանոց և ոստիկանություն։ Նրա համակուրսեցիներից պարզեցինք, որ Լիզան պարբերաբար սիրային նամակներ է ստացել անհայտ անձից, որի սեռն անգամ իրեն պարզ չի եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին