▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են այսօր ավտովթարից զոհված 4 զինծառայողների անունները

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ. 

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ

2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ

3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ

4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է:

 

«Վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-ավելի ուշ ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին