▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիտի ասեի՝ գնա, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի՞. Փաշինյանը՝ իր հասցեին հնչող քննադատությունների մասին

 

 

 

ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է 2019 թվականի բյուջեն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց վերջին օրերին իրենց հասցեին հնչող քննադատություններին, թե ժողովրդին մեղադրում են ծուլության և չաշխատելու մեջ:

 

 

 

 

 

 

 

 

«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանում չենք մեղադրում, մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը, որովհետև մարդուն ասել են` դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է` մի աշխատի, թե չէ նպաստից կզրկվես: Հարցն այն է, թե ինչու ենք մենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս, մենք ավելի թիրախային պետք է այդ աջակցությունը տրամադրենք, օրինակ` երեխային, այսինքն` նպաստառուն ոչ թե պետք է երեխայի աշխատունակ հայրը լինի, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ՝ երեխան: Մենք պետք է չդնենք պայման` եթե քո հայրը աշխատի, կզրկենք օգնությունից, չի աշխատի` կտանք: Մենք ասում ենք, որ պետք է այդ օգնությունը տալ հասցեական` թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային, որ իսկապես օգնենք այդ ընտանիքին, ոչ թե դատապարտենք մշտական աղքատության»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ իրեն մեղադրում են նրանում, որ խորհուրդ է տալիս գյուղացուն ոչխար պահել.

«Մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ասացի՝ ճանապարհներից մեկը ոչխար պահելն է: Սկսեցին մեղադրել, թե ոնց՝ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել: Բա ի՞նչ պետք է աներ վարչապետը... Դե գնա, այ ախպեր ջան, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի, դուրս կգա, մի օր 1000 դրամ կտա, մի օր՝ 3000. այ սա էն ա, ինչին փորձ են արել երկար ժամանակ սովորեցնել մարդկանց: ՀՀ այն քաղաքացին, որ երկրում հեղափոխություն է արել, ծուռվիզ կանգնել չի կարող»:

Կարդացեք նաև՝ Ոչ ոք չի ասում՝ 350 հազար մարդ ճռռում ա, 800 հազար մարդ ուզում ա ավելի շատ ճռռա...Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին