▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամի 20-ամյակի կապակցությամբ ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը

«Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից եւ գրքի հոնորարներից:

 

 

 

2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաեւ 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է եւ մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:

3. Իմ ամուսնուն եւ ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:

5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:

6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:

7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին»,-գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Ի դեպ, տարածելով այս գրառումը՝ Նիկոլ Փաշինյանը գրել է.

 


 

«Եթե մտահոգված ես, որ դու թալանչի ու գող ես եղել, իսկ քեզնից հետո եկած իշխանությունը գող եւ թալանչի չէ՝ դիմիր հազար դրամանոց ֆեյք-լրատվամիջոցներին։

#ՄերժեքՖեյքԼրատվամիջոցներին»։

Կարդացեք նաև՝

Էն պահն է,երբ ըստ որոշ ԶԼՄ-ների համարյա «մեռել էի». Փաշինյանը կոչ է անում մերժել ֆեյք լրատվամիջոցներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին