▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացեք կեղծիքներից. ֆիթնես ակումբն ահազանգում է

 

Ներկայումս  Երևանում գործող  թվով մոտ 9 փոքր և մեծ ֆիթնես կենտրոններ կան, որոնք ակնհայտ կրկնօրինակում են InShape մասնագիտացված ֆիթնես ակումբի մարքեթինգային կոնտենտը՝շփոթության մեջ գցելով հաճախորդին: Այս մասին Asekose.am-ը զրուցել է InShape ակումբի հիմնադիր տնօրեն Մարինա Անդրեասյանի հետ:

 

- Նկատել ենք, որ Ձեր յուրաքանչյուր նոր ֆիթնես ծրագիր, նոր ուղերձ, տեքստ, նոր գաղափար շատ արագ կրկնօրինակվում է որոշ ֆիթնես կենտրոնների կողմից. երկու օր հետևում ենք և նույնը տեսնում ենք նրանց կոմունիկացիաներում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին և ձեռնարկու՞մ եք որոշակի քայլեր:

- Իրականում դա նորմալ է:  Երբ շուկայում կա թրենդ թելադրող, ապա կան նաև կրկնօրինակողներ: Սակայն նորմալ չէ, երբ կրկնօրինակվում են միայն մարքեթինգային տեքստերը, ուղերձները և գաղափարները, բայց չկան համապատասխան ռեսուրսներ խոստացվածն ապահովելու համար: Ինքս 10 տարի է՝ գործունեություն եմ ծավալում ֆիթնես շուկայում, երկար տարիներ եղել եմ քաղաքի առաջատար պրեմիում ֆիթնես ակումբի կոմերցիոն տնօրենը և բավականին լավ տիրապետում եմ ՀՀ ֆիթնես շուկայում գործող իրավիճակին ևկադրերին: Ցավով պետք է նշեմ, որ շատ հաճախ որոշ ֆիթնես կենտրոններ, որոնք կիրառում են «լիցենզավորված», «միջազգային», «մասնագիտացված», մարզիչներ/ծրագրեր և այլ տերմիններ, որոնք հաճախ իրականությանը չեն համապատասխանում, իրականում չունեն համապատասխան որակավորում և ինֆրաստրուկտուրա, որպեսզի կատարեն խոստումները և ամենակարևորը՝ չվնասեն հաճախորդին:

На данном изображении может находиться: текст

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցի սրությունը մենք զգացինք, երբ մեզ սկսեցին դիմել հաճախորդներ, ովքեր մեր ուղերձի հիման վրա գրանցվել են այլ ֆիթնես կենտրոններում, բայց վնասել են իրենց առողջությունը սխալ մարզումների արդյունքում կամ պարզապես չեն հասել ցանկալի արդյունքին:

- Վերջերս նկատեցինք, որ Դուք նոր ծրագիր առաջարկեցիք կերակրող մայրերի համար՝ հետծննդաբերական ծրագիր: Դրանից օրեր անց այլ ֆիթնես կենտրոնները նույնպես սկսեցին առաջարկել այդ նույն ծրագիրը: Արդյո՞ք այդքան հեշտ է մշակել նոր ֆիթնես ծրագիր:

- Իհարկե, ոչ: Դա շատ լուրջ պատասխանատվություն է ևամիսների աշխատանք: Մեր բոլոր ֆիթնես ծրագրերն անցնում են թեստավորում մեր ֆիթնես տնօրենի կողմից, ով Եվրոպայի ամենաբարձրակարգ ֆիթնես-էքսպերտներից մեկն է: Տրամաբանական է, որ նման մարզման ծրագիր ստանալը կարճ ժամանակում անհնար է և վտանգավոր՝ եթե չկա հնարավորություն աշխատելու բարձրորակավորում ունեցող էքսպերտների հետ:

Հաճախորդների համար այս խնդրից խուսափելու միակ տարբերակն այն է, որ հեշտությամբ չհավատան գովազդներին և խոստումներին, մանրամասն ուսումնասիրեն ֆիթնես կենտրոնները և մարզիչների աշխատանքը՝կողմնորոշվելով ոչ թե խոսքերի, այլ ծանոթների/ընկերների դրական փորձի հիման վրա և մարզվելու համար ընտրեն այնպիսի ֆիթնես կենտրոն, որտեղ առաջինը՝չվնասվի իրենց առողջությունը, ևերկրորդը՝ այնտեղ կօգնեն արագ հասնել ցանկալի արդյունքին:

 

 

 

- Ի՞նչ նորություններ սպասենք առաջիկայում շատերի կողմից արդեն սիրված InShape-ից:

- Ուրախությամբ ուզում եմ նշել, որ արդեն պատրաստվում ենք մեր ֆիթնես ակումբների ցանցի հաջորդ ակումբի բացմանը:Մեր առաջին ակումբն արդեն գրեթե համալրված է: Եվ այդ պատճառով շատ արագ բացում ենք հաջորդը: Մենք ընդլայնել ենք մեր ծրագրերի ցանկը: InShape-ում բացի ինտենսիվ նիհարեցնող, մարմնի առանձին հատվածների վրա աշխատող պարային ծրագրերից, արդեն կարելի է գտնել նաև շնչառական և ռելաքսացիոն, առողջությունը վերականգնող, ռեաբիլիտացիոն, հետծննդաբերական ծրագրեր: Մենք շարունակում ենք աշխատել մեր հաճախորդների համար, որպեսզի իրենց մարզումները լինեն արդյունավետ,հաճելի և անվնաս:

Այսպիսով, մրցակցության արդյունքում միշտ էլ շահում է հաճախորդը: Մեզ մնում է մաղթել բոլորիս արդյունավետ մարզումներ այնտեղ, որտեղ կստեղծվեն ամենալավ պայմանները:

 

Inshape ֆիթնես ակումբի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ այստեղ:

Կարդացեք նաև՝ Մեզ մոտ նիհարելը հեշտ է. In Shape ստուդիոների ցանցի հիմնադիր Մարինա Անդրեասյան

Inshape-ի նոր և հարմարավետ սրահում նիհարելը և սլացիկ կազմվածք ունենալը երազանք չէ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին