▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կարդում է Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը

Սևանում կայացած նախընտրական հանրահավաք-հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարդացել է Հովհաննես Շիրազի  «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասն՝ տեսանյութում 

Սևանում՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութում

Սևանա լիճը ՀՀ-ի մարգարիտն է, բայց ցավոք, ունի բազմաթիվ խնդիրներ: «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դրանցից մեկն է մեր ընդհանրական վերաբերմունքը նրա նկամամբ»,- ասել է նա՝ նշելով, որ երբ ծանոթացել է խնդիրներին, մի զարմանալի իրավիճակի հետ է բախվել․ Սևան ազգային պարկի հողատարածքները բաժան-բաժան են արված:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մերձակա տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով»,- ասել է նա՝ հավելելով, ոչ հանձնարարել է ուսումնասիրել դրանք առանձին-առանձին և սահմանել տրամաբանական գումարներ, որով կպաշտպանվի Սևանի և ՀՀ-ի ազգային շահը,- Մենք պետք է Սևանը դարձնենք բարձր մակարդակի կուրորտային գոտի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սևանում արվող առաջին քայլը պետք է լինի նաև ափերը ցանկապատերից ազատելը: «Մենք Սևանը պետք է դարձնենք հանրամատչելի հանրային տարածք, որը ձեռներեցության առումով հասանելի կլինի բոլորին: Մենք բոլորի համար աշխատելու բնականոն պայմաններ ենք ստեղծելու»: Մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեր քաղաքականության առումով նաև ոչ զբոսաշրջանային աշխատատեղեր կբացվեն, որոնք համակեցության պայմաններին համապատասխան կգործեն: «Սևանը պետք է լինի սիրելի ուղղություն նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- ասել է  նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին