▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամսական 1 մլն դրամի չարաշահում, ռիսկեր.ինչո՞ւ է դադարեցվում ՄՀՀ տնօրենի աշխատանքային պայմանագիրը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատանքներում Պետական գույքի կառավարման կոմիտեն մի շարք չարաշահումներ և ռիսկեր է նկատել:

 

 

 

 

 

 

 

Այս անվստահությամբ պայմանավորված՝ կոմիտեն  տնօրեն Վազգեն Ասատրյանի՝ ավարտին մոտեցող աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգել, սակայն մարզահամերգային համալիրի աշխատակիցները  բաց նամակով են հանդես եկել, որտեղ նշում են, որ դեմ են արտահայտվում տնօրեն Վազգեն Ասատրյանի պաշտոնում լիազորությունների դադարեցմանը։

Asekose.am-ի տեղեկությունների համաձայն,  կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի նշանակումից ամիսներ անց պետք է տեղի ունենար պայմանագրի լուծարումը, սակայն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են եղել պատճառը, որ երկարաձգել են տնօրենի պայմանագիրը մինչ դեկտեմբերի 1-ը:

Իսկ ինչ վերաբերում է աշխատողների նամակներին՝ դա եղել է տնօրենի նախաձեռնությամբ, և ոչ բոլորն են ստորագրել այդ նամակում: Պայմանագրի լուծարումը կապված է համալիրում չարաշահումների, ռիսկերի ու անվստահության հետ: Ընդհանուր առմամբ ստացվում է, որ ամսական շուրջ 1 մլն դրամի չարաշահում է տեղի ունենում: Այս և բոլոր այլ չարաշահումների պատճառով էլ դադարեցվել  է Վազգեն Ասատրյանի աշխատանքային պայմանագիրը, որից հետո կհայտարարվի մրցույթ համալիրի տնօրենի ընտրության համար: Հավելենք նաև, որ տվյալ մրցույթին կարող է մասնակցել նաև հենց ինքը՝ Վազգեն Ասատրյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին