▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույսը հաղթելու է ստվերին. Շարմազանովի առաջին «լայվը»՝ չընտրվելուց հետո

 

 

 

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ուղիղ միացմամբ.

Շարմազանովն իր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է երեկվա ընտրություններին, նշելով որ ՀՀԿ-ն սկսում է  պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն: Շարմազանովը շնորհակալություն է հայտնել իրենց ընտրողներին՝ նշելով, որ սա երկարատև պայքար է, որտեղ լույսը հաղթելու է ստվերին:

«Ուզում եմ արձանագրել մի բան՝ ՀՀ անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլ, որովհետև պետության ղեկավարն ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության, վախի մթնոլորտ տարածելու համար: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ-ում գտնվեցին 60 հազար արժանապատիվ, մտահոգ, ազգային, քրիստոնեական արժեքներով ապրողներ, որոնք չընկրկեցին վախի, սպառնալիքի առջև՝ ձայն տալով ՀՀԿ-ին: Դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի ու մեր համակիրների վերածննդի օրն է, որովհետև դուք ոչ ասեցիք ատելությանը, թշնամանքին, սեփական հայրենիքում բաժանարար գծեր քաշելուն: 60 հազար քաղաքացին մեզ թև են տալիս՝ պայքարի նոր փուլ սկսելու. մեր պայքարը նոր է սկսվում»,- ասել է Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին