▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

Եվրոպա լիգայի E խմբի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող ակումբի՝ «Ղարաբաղի» հետ ու հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։

 

Հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն, ով ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկով էր, Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ ու Ադրբեջանցի ֆուտբոլիստների կողքով վազեց դեպի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Սակայն անվտանգության աշխատակիցները հասցրին կանգնեցնել հայ երիտասարդին։

Seroj Faf   ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երիտասարդի անունը Սպարտակ է. «Մեր տղեն ակցիա իրականացրեք հենց նոր... Արցախի դրոշով վազեց դաշտ դեպի Հենոն.. ղարաբաղ ակումբի ֆուտբոլիստների ռեակցիան տեսաք..
Մատերիալ ավելի ուշ կունենանք։ Ափսոս կադր չեղավ հեռարձակման մեջ: 

Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին