▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին։

 

 

 

Այս մասին գրում է  Ermenihaber-ը: Փայլանը, դիմելով Թուրքիայի մեջլիսի նախագահին, ելույթում մասնավորապես նշել է. 

«Հարգարժան նախագահ, անցյալ  շաբաթ մեր հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ապրիլ ամսին Թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և իր ընկերներն այս ընտրություններում քվեների 70%-ը ստանալով մեծ հաջողություն գրանցեցին։ Այս առիթով Թուրքիայի մեջլիսից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին։ Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։

 

 

 

 

 

 

 

 

 

Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան։ Հավատում եմ, որ հարևան Հայաստանի հետ, որի հետ սահմանը փակ է 25 տարի, չկա մեկ հարց, որը հնարավոր չէ լուծել խաղաղասիրական քաղաքականությամբ»։

Գարո Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին