▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վաճառում են Ադրբեջանի արտադրության կարագ

«Ամանորյա անակնկալ...Այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ,ըստ իս, նաև վտանգավոր հենց ՀԱՅԵՐԻ համար…
Կոչ եմ անում նկատելիս անմիջապես ուղիղ եթեր անել ու ընթացքում վաճառողին բացատրել, որ սրա վտանգավոր հետևանքներն անասելի չափերի են, իսկ կա արդյոք եկամուտ,դա արդեն թող վերավաճառողն ինքը որոշի…»,-գրել է  «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով լուսանկարներ և տեսանյութ:

 

 

 

 

 

 

 

 


Նշենք, որ փաստին արձանագրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը՝ խնդրելով տեղեկացնել, թե կոնկրետ որ խանութից է այդ սփրեդը գնվել, ինչը անհրաժեշտ է հետագծելիության սկզբունքով ներմուծողին գտնելու և մանրամասները ճշտելու համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին