▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պատկերացնում էին, որ ուրիշները միայն պետք է անեն, և իրենք ստանան արդյունք. «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարինե Թուխիկյան

Նիկոլ Փաշինյանը՝ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման և IDEX-2019 -ին ՀՀ-ի փայլուն մասնակցության մասին

Հարցրել էի՝ «Էստեղ ոնց կարող եմ «սվոլըչ» գտնել». Արշավիր Գաբուջյան

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել. Արցախի ՊԲ

Ռոման Բաբայանը 100.000 դոլար է ստացել Մարտի 1-ի դեպքերի մասին ֆիլմի համար



2019-01-22 11:51:42

Հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից 100.000 դոլար է ստացել «Մարտի 1-ի գործը» ֆիլմ համար: Այս մասին հայտնում է Telegram-ի Բաղրամյան 26  ալիքը:



«Սա անձամբ նրա հոնորարն է: Նկարահանող խումբը ստացել է նմանատիպ նախագծերի համար նախատեսված գումարից ոչ ավելին, իսկ Բաբայանը ֆիլմի համար ստացել է 100.000 դոլար: Այդ գումարի հարցը քննարկվել է մինչ ֆիլմը: Միգուցե ֆիլմի նկարահանումից հետո նրան ավելի շատ գումար են տվել, չեմ կարող ասել»,- պատմել է Բաբայանի նկարահանող խմբի անդամներից մեկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա պատմել է նաև, որ պատվիրատուները դժգոհ են եղել ֆիլմի արդյունքներից՝ ակնկալելով, որ Բաբայանը ավելի շատ վկաներ կարող  էր գտնել, ովքեր պատրաստ կլինեին տեսախցիկի առաջ մեղադրել Փաշինյանին Մարտի 1-ի դեպքերի համար:

Ֆիլմի նկարահանման ավարտից հետո պատվիրատուները հիասթափված էին մարդկանց արձագանքից, ովքեր խոսում էին ֆիլմի մանիպուլատիվ բնույթի մասին:

Զրուցակցի խոսքով՝ ֆիլմի վրա աշխատել են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը գլխավորում է Քոչարյանի ընկերը՝ Կոնստնտին Զատուլինը:

«Մեզ սկզբում ասել էին, որ ֆիլմը լինելու է Մարտի 1-ին զոհված մարդկանց և նրանց հարազատների մասին: Մեզ տվեցին հարազատների տվյալները, ում հավաստիացրել էին, որ ֆիլմը օբյեկտիվ է լինելու: Հետո արդեն մեզ ասացին, թե կոնկրետ ինչ պատկեր մենք պետք է ստանանք: Հետո մենք անցանք արդեն մոնտաժի, բայց հարցազրույցը ստացվեց այնքան հակաքոչարյանական, որ միայն ոմանց հաջողվեց մշակել և ստանալ  այն, ինչ պետք էր Բաբայանին: Շատ մարդիկ, որոնցից մենք հարցազրույց էինք վերցրել, ընդհանրապես չհայտնվեցին ֆիլմում. նրանց պատմածները բոլորովին հակասում էին Քոչարյանի հիմնական տարբերակին»,- պատմել է Բաբայանի նկարահանող խմբի անդամներից մեկը:

Ֆիլմի մոնտաժին անձամբ հետևել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:



Ֆիլմի նպատակն էր ցույց տալ, որ 2008 թ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեջ մեղավոր են բոլորը, բացի Քոչարյանից:

Կարդացեք նաև՝ Ապշեցնող իրողություններ՝ Մարտի 1-ի մասին ցուցադրված ֆիլմի մասին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.