Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը։ Ըստ մամլո հաղորդագրության՝ այդ առաջին շնորհանդեսն է։
«Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք եւ ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի որ գիրքը սկսվում է Ռոբերտի՝ Արցախում անցած մանկության ու մեր անցած ճանապարհի պատմությամբ, մենք որոշել էինք առաջինն այն ներկայացնել հենց Արցախի հանրությանը։
Այստեղ այս գրքով յուրաքանչյուրն իր անցած ուղու մի մասնիկը կտեսնի, քննության կառնի կյանքի եւազատության այն գինը, որ վճարել է հայ ժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի եւ ողջ հայության հարատեւման համար,-նշել է Բելլա Քոչարյանը և հավելել,-Անկախ նրանից, որ Ռոբերտն այսօր անձամբ չի իրականացնում շնորհանդեսն ու ինքնագիր թողնում գրքերի վրա, գիրքն արդեն ներկայացրել է նրա ասելիքը։ Գիրքն արդեն ապրում է իր կյանքով»։
Գիրքը հրատարակել է ռուսաստանյան «Ալպինափաբլիշերս» ընկերությունը։
Տեսանյութը՝ «Կյանք և ազատության» գրքի ֆեյսբուքյան էջից