▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Տիգրան Մանսուրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին: 

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձ էր հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, նշվում է:

«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,

 

 

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և հաջողություններ։ 
Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»:

Կարդացեք նաև՝

Տիգրան Մանսուրյանը նշում է 80 ամյակը. Ինչպես է հանճարեղ կոմպոզիտորը կարդում Եղիշե Չարենցի գործը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին