▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գևորգ Սաֆարյանն Օսիպյանին լակոտ անվանեց

 

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելու դեմ, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»: Կյուրեղյանի՝ «ընդունե՞լ եք, որ սահմանադրական կարգը տապալված է» հարցը դատարանը հանեց: Այդ ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին ինչ-որ բան ասաց, որը, սակայն, լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար: Օսիպյանի հարցին, թե բան ունեք ասելու, Սմբատը կրկին ինչ-որ բան ասաց, ինչից հետո Վալերիյ Օսիպյանն ասաց:

 

 

 

 

 

 

«Որեւէ մեկը չփորձի որեւէ բան ասել»: Դահլիճում ներկա գտնվողներից Գեւորգ Սաֆարյանը, դիմելով ոստիկանապետին, վիրավորեց նրան. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Ինչից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրեց ներկաներին՝ նշելով, որ կարգը խախտելու, այսպես շարունակելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով:

 

Կարդացեք նաև՝

Ինքնաձիգի խզակոթով հարվածներ էի ստանում գլխիս հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին. Վալերի Օսիպյանը ցուցմունք է տալիս

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին