▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մարտի 1-ին երթ անելու մասին

«Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին: Քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն գաղափարը, որ ՀՀ քաղաքացու հաղթանակը անշրջելի է, չեն լիենլու այլեւս ընտրակեղծիքներ, մենք դեմ ենք կանգնում բռնություններին, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիային: Այդ օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք 2008-ի Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին