Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես է «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենան փորձել «ներխուժել» Երևանի քաղաքապետարան:
Ավտոմեքենան տևական ժամանակ «կայանել» է քաղաքապետարանի շենքի մուտքի աստիճաններին՝ դռան դիմաց:
Թե ինչպե՞ս է մեքենան հայտնվել այնտեղ ինչու՞՝ կփորձենք ներկայացնել առաջիկայում:
Այս պահին հայտնի է, որ 055 QD 553 պետհամարանիշով Lada ամենագնացի վարորդն այժմ ոստիկանության բաժանմունքում է:
Երբ ԱԻՆ աշխատակիցները ահազանգով հասել են տեղ, տեսել են, որ մեքենայի շարժիչը գործարկված է: Նրանք անջատել են այն: