▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Երևանում, յուրաքանչյուր ականջին նշան ունեցող շունիկ այսուհետև լինելու է անվտանգ և անվնաս



2019-03-16 12:07:36

Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է: Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը:


«Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել և քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի և անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն սցենարը՝ կենդանիներ որսալու, ստերջացնելու և համայնք վերադարձնելու», - նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դրա մաս ենք կազմում, և բոլոր կենդանապաշտպան կազմակերպություններն իրենց ուժերի ներածին չափով պետք է աջակցեն, մոտ լինեն և կարողանան թե հանրային վերահսկողության տեսանկյունից, և թե անմիջական աշխատանքով օգտակար լինել»,- ասում է «Փրո Փոուզ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Գործընթացն առավել վերահսկելի ու թափանցիկ իրականացնելու պատասխանատվությունն ստանձնեց Երևան համայնքը: Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանն ստեղծեց կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:
«Այս կամ այն կազմակերպությունը, որը բիզնես շահ է հետապնդում, մշտապես կարող է փոխել իր գործունեության տեսակը, և մեր ծրագիրը կարող է վտանգվել: Ունենալով սեփական ենթակառուցվածք՝ մենք կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում քաղաքն ուղղակի այլևս չի ունենա թափառող շներ»,- նկատում է Խաչիկ Հակոբյանը: 
Այս օրինակը, որը Երևանի քաղաքապետարանն է այսօր ի դեմս Երևանի քաղաքապետի ցույց տվել, պետք է լինի վարակիչ և, այլ փոքր քաղաքների ու համայնքների համար: 
Մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ գործընթացն այսօր իրականացվում է Երևանի կենդանաբանական այգու կլինիկայում: 
«Մեր համայնքապատկան տարածքի վրա կստեղծենք մեր կլինիկան, կլինեն համապատասխան կացարանային պայմաններ, որտեղ կենդանիների նախավիրահատական և հետվիրահատական խնամք կիրականացվի: Այս պահին օրհասական գնահատելով խնդիրը, քանի որ մեր հանրությանն անհանգստություն են պատճառում թափառող շները՝ մենք զուգահեռաբար սկսեցինք աշխատանքները՝ համայնքի ենթակայության այլ ՀՈԱԿ-ի հետ համագործակցելով»,- նշում է բնապահպանության վարչության պետը: 
«Կլինիկան դուրս է կենդանաբանական այգու տարածքից և որևիցե վտանգ չի սպառնում կենդանաբանական այգում բնակվող կենդանիներին: Հայտարարված է կարանտին, ինչպես տեսնում եք, ամբողջ տարածքը սահմանափակված է այլ անձանց մուտք գործելու համար»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: 
Փողոցում այս տարբերանշանով կենդանիներ հանդիպելիս կարող եք հանգիստ լինել՝ կենդանին ստերջացված է ու վարակազերծված, իսկ դա ազդում է նաև նրա վարքագծի վրա:
«Յուրաքանչյուր ականջին նշան ունեցող շունիկ այսուհետև լինելու է ոչ միայն անվտանգ, այլև այն ստերջացումը, որն ապահովված է կենդանու համար, այլևս թույլ չի տալու, որպեսզի նա բեղմնավորվի, իսկ անվտանգ շունը կարողանալու է պահպանել իր տարածքը և թույլ չտալ այլ կենդանիների մուտքը: Սպանդից հետո կենդանատեսակը կրկնակի արագ է բազմանում, և տեսակը դառնում է ավելի ագրեսիվ»,- նշում է Նարե Արամյանը:
Համայնքային կենտրոնը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: 
«Քաղաքապետարանի «թեժ գծով» ստացված բոլոր ահազանգերն անմիջապես փոխանցվում են կենտրոնին, և կարծում եմ, որ մենք հետագայում կքննարկենք և կենտրոնն արդեն կունենա իր առանձին «թեժ գիծը», որով հանրությունը կկարողանա իր մտահոգությունները, իր ահազանգերն ուղղել՝ թափառող կենդանիների հետ կապված»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:
Կատարված ուսումնասիրությունների համաձայն, մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը կամ 75 տոկոսը:

 

 

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի յութուբյան էջից 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.