▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Ռազմական անակնկալներ են լինելու... Պաշտպանության նախարար

Գումի շուկայում 2 օրվա սատկած ու մարգանցովկայի մեջ պահած անասունի մսեր են վաճառում․ Ֆերմեր

Օդի ջերմաստիճանը 41, 42 և նույնիսկ մի քիչ էլ ավելի կլինի, որն էլ կբերի արտակարգ հետևանքներ

Տիգրան Ավինյանը սափրվել է ու վերադարձել նախկին իմիջին՝ նախահեղափոխական տեսքին



2019-03-18 18:58:20

Այսօր, մարտի 18-ին,  կայացել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված՝ի առաջին նորարարական գործիքի՝ Travelinsights-ի շնորհանդեսը:

Travelinsights-ը կհավաքի ու կվերլուծի զբոսաշրջիկների՝ առցանց հայտնի հարթակում Հայաստանի վերաբերյալ թողած բոլոր մեկնաբանությունները, կօգնի հասկանալ զբոսաշրջության ոլորտում առկա դրական և բացասական երևույթները:

 

 

 

Շնորհանդեսին ներկա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն եղել է ներկաների ուշադրության կենտրոնում, քանի որ նա սափրվել էր ու վերադարձել նախկին իմիջին՝  նախահեղափոխական տեսքին: 

Իսկ իր ողջույնի խոսքում, փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը,  մասնավորապես,   նշել է՝«Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կայուն աճող ճյուղերից է: 2018-ին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով: Միաժամանակ երկրում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ:

 

 

 

«Travelinsights գործիքն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության համար իրական ժամանակում տվյալներ տրամադրելով, այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը մեզ կարող է օգնել բացահայտել զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաև դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս»:

Ավելացնենք նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին և Եվրամիության Արևելյան Հարևանության տնօրենին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.