▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենց բան հնարավո՞ր ա 21-րդ դարում, այսուհետ էսպիսի դեպք չունենամ․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին

 

 

Այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նամակ է ստացել «Արմատ» լաբորատորիայի աշխատակիցների կողմից, որում նշվում է, որ շուրջ 250 խմբակավար երեք ամիս աշախատավարձ չեն ստացել:

 

 

 

Փաշինյանը կառավարության  անդամներին դիմեց՝ ասելով. «Ես ուզում եմ հասկանալ, սենց բան հնարավո՞ր ա 21-րդ դարում,որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ, 3 ամիս աշխատավարձ չստանան»:

 

 

Ծավալված քննարկումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը քննարկել կառավարության այսօրվա նիստում. Նիկոլ Փաշինյանը զայրացավ. «Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից պետք ա հրաժարվել: Պետք ա հստակ իմանալ՝ ինչ աշխատանք է պլանավորվում ու գնալ առաջ: Ոչ թե նամակ ստանամ, գամ ասեմ, ասեք՝ բերեք այսօրվա նիստում քննարկենք... Քննարկեք, որոշում կայացրեք, ու այսուհետ էսպիսի դեպք չունենամ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պետք չի վերջին րոպեներին բերել, մտցնել օրակարգ․ Փաշինյանը նկատողություն արեց տրանսպորտի նախարարին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին