▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանոսին զանգի, ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ

 

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտվանից  մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Մաքրման աշխատանքներին է  միացել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝կնոջ և դուստրերի հետ միասին:

Երևանից Կոտայքի մարզ տանող ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս, Փաշինյանն իր թիմի անդամներին հորդորեց.

«Սանիպետկայանա, ինչա, զանգեք, ասեք, թող գան հավաքեն ստեղից»:

Ավելի ուշ վարչապետը կոչ արեց զանգահարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ու հարցնել՝ էս ո՞ւմ պարտականություննա: Տարածքում Փաշինյանին հանդիպել էր ոչ միայն կեղտոտ տարածք, այլ նաև սատկած շներ:

 

Ավելի ուշ Կոտայքի մարզպետը միացավ շաբաթօրյակի մասնակիցներին:

Հավելենք, որ նրանց միացել էր նաև  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր ընտանիքի հետ, ով վարչապետին տեղեկացրեց, որ արդեն մաքրել են ԱԺ հարակից տարածքն ու ծառեր տնկել:

Կարդացեք նաև՝Այդ օրը թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում են արել․ Փաշինյանը՝ Քաղաքացու օրը չնշողների մասին

Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան   

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձեռքով հավաքում ծխուկները՝ «բիչոկները»   

Ինչպե՞ս են վարչապետի տիկինն ու 3 դուստրերը մասնակցում շաբաթօրյակին

 

Նշենք նաև, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել այդ տարածքից՝ մակագրելով. Առաջ և հետո։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին