▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո ՞վ է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Նախարարը շնորհավորել է Կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

 

 

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով և քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից ոլորտներում առկա խնդիրները։

Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ և թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաև ոլորտի ներկայացուցիչներին», - նշել է Սուսաննա Սաֆարյանը։

Սուսաննա Սաֆարյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987թ., հուլիսի 24, Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան

Կրթություն

Լիհայ համալսարան, Փենսիլվանիա, ԱՄՆ

Global Village for Future Leaders of Business and Industry, 2012թ․ 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևան, Հայաստան

Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցություն/հոգեբանություն, 2010թ․ 

Թենեսի Թեք համալսարան, Քուքվիլ, Թենեսի, ԱՄՆ

Համաշխարհային մշակույթ և բիզնես, 2009թ․

Աշխատանքային փորձ

2017 – 2018 թթ՝ Զբոսաշրջության փորձագետ,«Ինտեգրված գյուղական Զբոսաշրջության զարգացում» ծրագիր, ՄԱԶԾ

2016 - փետրվար 2018 թթ՝ Զբոսաշրջության մասնագետ, Իմ Հայաստան ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիթյուշն

2009 - 2013 թթ՝ Հիմնադիր և տնօրեն, Վերի Սմարթ թրեվլ, Երևան, Հայաստան

2013 – առ այսօր՝ Ցանցային համայնքի ղեկավար, Հայկական տուրիստական տեղեկատու

2010 թ․ Մարկետինգի մասնագետ, Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ, Երևան, Հայաստան

2009 թ. հունվար - 2009 թ․ մարտ՝ Կամավորների համակարգող, Քոլիջ օֆ Բիզնես, Քուքվիլ, Թենեսի, ԱՄՆ

2007 - 2008 թթ՝ Պատգամավորի օգնական, Հայաստանի Ազգային ժողով, Երևան, Հայաստան

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին

Անձնական տվյալներ

Ունի երկու որդի

ՀՀ Վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի N 288-Ա որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին