▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուզենայի` ոգին, որն այսօր կա Հայաստանում, արտահայտվի նաև ազգային հավաքականի խաղում.Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի ազգային հավաքականի հարգելի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, երջանիկ առիթ է ինձ համար այսպիսի ֆորմատով հանդիպումը և կարծում եմ կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր են բոլորիս համար ֆուտբոլը, այն հնարավորությունները, որ կարող են մեզ համար ստեղծվել ֆուտբոլի միջոցով: Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները:

 

 

 

Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը: Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքի շարունակությունը՝ տեսանյութում:

 

Կարդացեք նաև ՝ Հենրիխ Մխիթարյանը Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկ ու գնդակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին