▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտնենք տները, տենանք ոնց են ապրում. ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞. Փաշինյանը զայրացավ


Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ զայրացավ` անդրադառնալով Ջրօգտագործողների միության գործունեությանը: Պատասխանելով պատգամավորներից մեկի այն դիտարկմանը, որ Հայաստանում որոշ ջրօգտագործող ընկերություններ հրաժարվում են պատրաստվել ջրելու սեզոնին՝ պնդելով, որ աշխատավարձ չեն ստացել, ու մինչև չստանան, չեն աշխատելու, Փաշինյանը նշեց.

 

 

 

 

 

 

 

 

«Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Հիմա բոյկոտում են, ես էլ էդ դեպքում տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մի միլիարդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում․ ամեն մեկն իր արած և չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ։ Չեք աշխատել, չեք ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ուզում ենք սնայպերով նստենք, և որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք, քցե՞նք․ Փաշինյան

 

Դիտեք նաև՝

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին