▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ ասում եմ՝ պետական համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք՝ ըտենց չի...Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ցանկացավ իմանալ, թե ինչու է ուշանում  նպաստների վճարելը:

 

 

 

 

 

 

«Պարոն վարչապետ, ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված: Վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում մեր տեղեկություններով, տեխնիկական խնդիրներ են եղել համակարգի ներդրման հետ կապված: Մյուս փուլում խնդիր ենք ունեցել սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի միջոցով այդ վճարումներն իրականացնելու հարցում», - ասաց Բաթոյանը:

«Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը», -հետաքրքրվեց վարչապետն ու շարունակեց. «Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ, այդպես չէ: Ես բառացիորեն ուզում եմ այդ մարդկանց ցուցակները, ում անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները չեն ստացել իրենց նպաստները»։

Մանրամաները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Կառավարության հարվածի ուժն իրենց ծնոտին կզգան. Փաշինյանին զայրացրել է գազի թանկացումը

 

Կարդացեք նաև՝ Պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը Վանեցյանին հատուկ հանձնարարություն տվեց

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին