Նիկոլ Փաշինյանն այսօր Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է օրերս ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտրոսյանի հետ կապված միջադեպին:
«Սկզբից երբ ես իմացա դրա մասին, առաջինը մտածեցի, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և Կառավարության դեմ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, հիմա հարց եմ տալիս բոլորին՝ Հանրապետականի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ ոչ: Այն պահվածքը, որ այս միջադեպի վերաբերյալ ցուցաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ընհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակին: Կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պիտի մտածի ընդհանրապես հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ է և, ընդհանրապես, համապատասխանո՞ւմ է անհրաժեշտ նվազագույն չափանիշներին:
Սա քաղաքական պրովոկացիա է: Ամբողջ խնդիրն այն էր, որ կազմակերպեն պրովոկացիա և թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ
Կարդացեք նաև՝ Այն, ինչ թափահարում էր Ալեն Սիմոնյանը...Նաիրա Զոհրաբյանն՝ իր «հրավերի» և տրանսգենդերի ելույթի մասին
Կարդացեք նաև՝ Ես ոչ ոքի համար ելույթ չեմ դասավորել. Մարիա Կարապետյանը՝ տրանսգենդերին ԱԺ լսումներին հրավիրելու մասին
Կարդացեք նաև՝ «Լայվի»-ի սիրահար չեմ, բայց ստիպված եմ 2-րդ անգամ խոսել էժանագին մանիպուլյացիայի մասին. Նաիրա Զոհրաբյան