Հայ պատգամավորները կոչ են անում կենդանի այրել տրանսգենդեր ակտիվիստին: Այս մասին գրում է The Guardian-ը:
The Guardian-ի հաղորդմամբ, Հայաստանում պաշտոնապես գրանցված առաջին տրանսգենդեր կինն ԱԺ-ում իր ունեցած ելույթից հետո լրջագույն սպառնալիքների է հանդիպում:
Լիլիթ Մարտիրոսյանը ԼԳԲՏ համայնքի առաջին ներկայացուցիչն է, ով ելույթ է ունեցել խորհրդարանում: Այդ տեսանյութն աշխարհով մեկ տարածվել է: Մարտիրոսյանի ելույթը նվիրված է եղել Հայաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ կիրառվող խտրականությանն ու նրանց իրավունքների ոտնահարմանը:
«Մի տրանսֆոբիկ մարդ Ազգային ժողովում հայտարարել էր, որ ինքն ինձ սպանելու է, և իմ նմանները պետք է սպանվեն... Ես Facebook-ով և էլեկտրոնային փոստով բազմաթիվ նամակներ եմ ստացել տարբեր մարդկանցից, որոնցում ասվում է, որ նրանք կգտնեն ու կսպանեն ինձ: Հետհեղափոխական Հայաստանում ատելությունն անելիք չունի»,- բրիտանական պարբերականին ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ