▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել

Երեւանյան ակումբի դիմացի մայթը մեքենաներից մաքրել էին Փաշինյանի ու Մեդվեդեւի համար:

 

Նշենք, որ news.am-ն գրել է, որ  Նիկոլ Փաշինյանը և  Դմիտրի Մեդվեդևը երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են  երևանյան ակումբներից մեկը՝ Club 12։

Club 12–ի սեփականատեր Նարեկ Մանուկյանը պատմել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են «դեսերտ», կերել են փախլավա, և պարել հայտնի փոփ երգերից մեկի քավեր տարբերակի տակ։

«Նախապես սեղան պատվիրված չի եղել, եկել են պատահական: Սրճարանում մնացել են մոտավորապես 2 ժամ: Բավականին հավանել էին «Project 12»-ի երգերը, անգամ պարեցին: Շատ բարի և դրական մթնոլորտ էր: Հասարակ վիճակ էր: Հագնված էին ոչ պաշտոնական»,- պատմել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը Հայաստան էր ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին