▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկերոջս մեքենան է․ Հայկ Սարգսյանը՝ թանկարժեք մեքենա վարելու մասին

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։

 

 

 

Ինֆոկոմ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ փորձել են ճշտել, թե արդյոք ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավորին․

Ես նման մեքենա չունեմ։

-Այդ դեպքում ու՞մ մեքենան եք վարել:

-Բնակաբար, ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել:

-Այսինքն` ապագայում այդ մեքենայով Ձեզ չե՞նք տեսնի:

-Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա:

-Մեքենան տանելու է իր հետ, թե՞ Ձեր մոտ է մնալու:

-Իր մեքենան է, ինքն իրա մեքենայով եկել է, ռուսական մեքենա է, դրանով էլ գնալու է: Լիքը քաղաքացիներ, հատկապես հեղափոխությունից հետո, Ռուսաստանից գալիս են Հայաստան իրենց մեքենաներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին