Արդեն տեղեկացրել ենք, որ Ացախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր հետևյալը. «Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված»։
ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնել են, որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որեւէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Ալեքսանյանն էլ այս հարցի վերաբերյալ գրել է.
«Ցավով պիտի նշեմ, որ Արցախի նախկին ՄԻՊ-ը զբաղված է էժանագին ստեր և մանիպուլյացիա տարածելով։ Հրավիրում եմ բոլոր լրատվականների ուշադրությունը՝ ապատեղեկատվության հակազդման գործին։ Ռուբեն Մելիքյանի նկարում երևացող Աջափնյակ շրջանի դատարանի պատուհանն է։ Այն երկշերտ է, կոտրված է ՆԵՐՍԻ շերտը։ Ներսում ոչ մի աշխատակից չհանդիսացող անձ չկա։
Կոչ եմ անում իրենց իրավապաշտպան համարող անձանց զերծ մնալ սուտ ու կեղծիք տարածելու արատավոր պրակտիկայից»։
Գրառմանը կից Ալեքսանյանը տեղադրել է այս լուսանկարը՝