▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ է այն մարդկանց թիվը, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ դադարեցրել են իրենց համագործակցությունն ու ներդրումները

Մարդիկ մեզ տեսնելիս՝ ավելի շատ կիսում են իրենց ուրախությունը կամ նախկինում կուտակված զայրույթը, չեն կարողանում չհիշել նախկինում մեր երկրում տեղի ունեցած արատավոր երեւութները: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նաեւ շատ են խոսում, որ իրենց կատարած ներդրումները ժամանակին տեղ չեն հասել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ամփոփելով ԱՄՆ կատարած այցը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե տարբեր համայնքներում ամենաշատ կրկնվող հարցերը որոնք են եղել, ՀՀ վարչապետի տիկինը նկատեց. «Դրսում ապրող հայերի հիմնական հարցերը եղել են՝ երբ վերադառնանք հայրենիք՝ մեզ այնտեղ ինչո՞վ կօգնեք: Քիչ չէին նաեւ հայտարարությունները, որ արդեն վերադարձել են, կամ ընդմիշտ տեղափոխվելու են Հայաստան»:

 

 

 

Աննա Հակոբյանը դրսում ապրող հայերի հետ խոսելով՝ պարզել է, որ շատերը ներդրում կատարելիս, երբեք չեն իմացել, թե իրենց գումարներն ուր են գնում, բայց քանի որ հայրենիքից չէին կարող կտրվել, դժգոհությամբ՝ միեւնույն է՝ շարունակել են գումարներ հատկացնել:

«Շատ մեծ է նաեւ այն մարդկանց թիվը, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ դադարեցրել են իրենց համագործակցությունն ու ներդրումները եւ տեսնելով մեզ ասում են՝ հիմա արդեն կսկսենք նորից օգնել»,-ասաց Հակոբյանը:

Վարչապետի տիկինը հայտնեց, որ չափազանց շատ են այն մարդիկ, որոնք կրկնում են, որ նոր իշխանության հետ մեծ հույսեր են կապում, ու գիտեն, որ չեն սխալվել:

«Համայնքերը շատ տարբեր են, տարբեր են նաեւ մարդկանց շերտերն ու այն իրավիճակները, բայց բոլորի մոտեցումները՝ թե՛ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ վերաբերմունքը, թե՛ մինչեւ փոփոխությունները՝ բոլոր շերտերի մոտ նույնն է: Մեծ է հույսը ապագայի նկատմամբ, նույնիսկ իրենց ձեւակերպումներն են նույնը. դա ես գիտակցեցի մի քանի հանդիպումից հետո եւ շատ էի ուրախացել», -ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ միասնականության զգացում է հաղորդում, երբ մի շատ հարուստ հայ ունի նույն այն պատկերացումներն ու սպասելիքները Հայաստանի ապագայի նկատմամբ՝ ինչ սոցիալապես անապահով խավը:

Աղբյուրը՝ armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին