Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է Առաջին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին: Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ: Փա՛ռք մեր նահատակված եւ կենդանի հերոսներին:Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-ասվում է գրառման մեջ:
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Շարմազանովն ու մյուսները երգում, իսկ Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս: