▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանն ակնհայտ կեղծ տվյալներ է գրել հայտարարագրում». Դանիել Իոաննիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ալեն Սիմոնյանն ակնհայտ կեղծ տվյալներ է գրել հայտարարագրում և, հավանաբար, ապօրինի հարստացել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե դատախազությունն ինքնուրույն չնախաձեռնի քննություն, երկուշաբթի օրը մենք հանցագործության մասին հաղորդում կուղարկենք ՀՔԾ»:

Նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրել է. «Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2018 թ. մայիսից դարձել է ԱԺ պատգամավոր։ Նա 2018 թ. հունիսի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա (16.05.2018) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։ Այստեղ ներառված տվյալները մի շարք հարցեր են առաջացնում։ Կնոջ հայտարարագրի բացակայությունը Փոխկապակցված անձանց թվում ԱԺ պատգամավորը նշել է անչափահաս երկու զավակներին և կնոջը՝ Մարիամ Մարգարյանին։ Վերջինս, սակայն, Էթիկայի հանձնաժողով մինչ այժմ հայտարարագիր չի ներկայացրել, ինչը կասկածի տակ է դնում ԱԺ պատգամավորի ունեցվածքի մասին հայտարարագրում ներկայացված տվյալների լիարժեքությունը։ Հատկանշական է, որ Մարիամ Մարգարյանը, պայմանավորված ամուսնու նոր պաշտոնով (2019 թ. հունվարի 14-ից Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նախագահի տեղակալն է), պետք է տարեկան հայտարարագիր ներկայացներ մինչև ս.թ. մարտի 31-ը։ Սակայն տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 31-ը։ Ուշագրավ է, որ այլ պատգամավորների ընտանիքի անդամները վաղուց ներկայացրել են տարեկան հայտարարագրերը։ Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի անգամ անչափահաս զավակներն են հայտարարագրեր ներկայացրել։Նշենք, որ հայտարարագրի չներկայացնելը վարչական իրավախախտում է՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին