▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցու սպանության համար ՌԴ-ում ազատազրկման դատապարտվածի որդին դիմում է Նիկոլ Փաշինյանին

ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի որդին՝ Գոռ Առաքելյանը տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աջակցել իրենց խնդրանքին՝ հորը ՀՀ արտահանձնելու հարցում։ 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, հինշգաբթի,  կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում՝  պահանջելով  ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանին արտահանձնել Հայաստան, որպեսզի նա այստեղ շարունակի պատիժը կրել:

Նշենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել է ադրբեջանցու, ով պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին