▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նման որոշում  հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ այսպիսով բավարարելով դատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:

Դատարանում որոշումն ընդունեցին ծափահարություններով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին