Արդեն տեղեկացրել ենք, որ պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպել է «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, իսկ հանդիպմանը խորհրդային տարիներին Հայաստանում ուսանած վիետնամցիները կատարել են հայկական երգեր՝ այդ թվում «Ով Սիրուն, սիրուն»-ը, որին ձայնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս են վիետնամցիները երգում «Էրեբունի-Երևան»-ը