▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար «սապոգը» նույնն է` Made in EU , թե` ռուսական. Լիլիթ Գալստյան

 

«Մեր իրականությունը ողբերգական է, քանի որ անհայրենիք մարդիկ են մեր ճակատագիրը որոշում: Բարոյական չէ  35% միջին   աղքատության  ֆոնին  քննարկել կառավարության և պատգամավորների  աշխատավարձերի բարձրացում»,- ասում է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը` քաղաքական և մշակութային մարդ,  ով առանց ԱԺ պատգամավորության մանդատի էլ  միշտ  փորձում է մոտ լինել  իր երկրի զարկերակին:
Asekose.am-ի  «Բացարձակ արժեք» հաղորդաշարի ընթացքում ԱԺ նախկին պատգամավորը խոսում է  «օկուպացված խորհրդարանի», «կուշտ փորոքվ մաքուր ձեռքով» բանաձևի և այլ քաղաքական ու հասարակական երևույթների մասին: Նա կարծիքով Հայաստանի   քաղաքական աշնանային խճանկարը կախված է  երկբևեռ մեկ հարցից` ռուսական սապոգ- եվրոպական ծոց մենամարտից:
«Հայաստանը «ջուրը չտեսած բոբիկացողի» կեցվածք ունեցող երկրի տպավորություն է թողնում,- ասում է Լիլիթ Գալստյանը ու նշում, որ թեև Հայաստանում արդարություն որոնողը հասնում է գնացքի կամ ինքնաթիռի տոմսին, մինևնույն է ինքը հույսը չի կորցնում և հավատում է , որ խելոք ազգերը գտնում են ճգտնաժամից դուրս գալու ճանապարհները:

«Մեր երկիրը ոտքի կանգնեցնելու համար մեր հույսը արթնացող հայ քաղաքացին պետք է լինի»,- ասում է Լիլիթ Գալստյանը, շեշտելով, որ իր համար բացարձակ արժեք` հայրենիքն ու սերն է, և որ «առանց հայրենիք սերս անտեր է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին