«Համացանցը վիրտուալ իրականություն է իրական խնդիրներով: Արդյո՞ք իրական կյանքում, ամեն բան պատմում ենք յուրաքանչյուր մարդու: Արդյո՞ք իրական կյանքում դուռը առանց փակել տանից դուրս ենք գալիս », - վիրտուալ աշխարհի իրական խնդիրների մասին է խոսում տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հերթական թողարկման ընթացքում:
«Տեղեկատվություն» կոչվող զենքի կիրառման անվտանգության կանոների, դրանցից ծնվող բախումների կամ հաշտությունների, կանոնների խախտումներից առաջացող աղետալի արդյունքների մասին խոսելով մասնագետը խորհուրդ է տալիս. «Տեղեկատվական դաշտում պետք է գործել «մի վնասիր» սկզբունքով»:
««Ձվերը», պետք է դասավորել քաղաքական ճիշտ արկղերում, որպեսզի Ամերիկան, Ռուսաստանն ու Եվրամիությունը հարգեն Հայաստանին»,- ասում է Տիգրան Քոչարյանը: Ռուսամետություն- եվրամիություն պրոպագանդա, ֆեյսբուքյան հեղափոխություններ ու փոփոխություններ,-նաև այսպիսի թեմաներ` այս թողարկման ընթացքում:
Ֆեյսբուքում յուրաքանչյուր կայծ ինչ- որ մի բան բոցավառում է. Տիգրան Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet