▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը ծափահարում է անճաշակությանը. Ազատ Աբրահամյան

«Վերին խավերում ծափահարում են անճաշակությանը : Մարդիկ չեն հասկանում, որ ծափահարելով անճաշակությանը բացահայտում են իրենք իրենց»,-ասում է Ազատ Աբրահամյանը:
Չերգված երգերի, ստեղծագործող մարդկանց հայրենիքի ու մշակութային քաղաքականության մասին Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում այս անգամ զրուցում ենք երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանի հետ:
Նա իշխանություններից կոչումներ չի ակնկալում, այլ պահանջում է, որ իրեն և մտավորականներին տան սեփական երկրում ստեղծագործելու, իսկ ժողովրդին` ապրելու հնարավորություն:Գրողների միությանն ու պատկան կառույցներին կոչ է անում դեմ կանգնել անճաշակությանը:
«Մեծ բեմահարթակները քանակով և տարածքով չեն որոշվում : Բեմն ինձ համար իմ սիրո մոլորակն է, ուր ես հանդիպում եմ իմ հանդիսատեսին», -ասում է իր հայրենիքին արմատներով ամուր կառչած, բայց խռոված մտավորականը, ում համար Բացարձակ արժեքը կյանքն է, հայ երկիրն ու հայ ժողովուրդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին