▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 1-ին կասեմ սիրելիիս անունը. Արթուր Աբրահամ

«Երջանիկ մարդ լինելու համար նախ պետք է մարդ ունենա հանգիստ խիղճ, լավ ընկերներ, լավ ընտանիք»,- ասում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն,  Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբահամը ` նշելով, որ  երջանիկ մարդ լինելու համար  չեմպիոն դառնալը  բավարար չէ:
«Մարդ, որ գլուխը դնում է բարձին, պետք է կարողանա հանգիստ քնել»- ասում է Արթուրը:
Նա սիրում է դասական երաժշտություն լսել մարզումներից առաջ, իսկ հաղթանակներից հետո` գալ Հայաստան: Լիարժեք կարողանում է  հանգստանալ Հայաստանում,  և սիրում է ամեն հաղթանակի ժամանակ բարձրացնել եռագույնը` որպես իր երկրի և ազգի նկատմամբ ունեցած սիրո դրսևորում:
Արթուր Աբրահամը դեռևս շարունակում է  խնամքով թաքցնել իր սիրելիի ով լինելը: Առայժմ խոսում է նրա բնավորության գծերից , հայ կանանց ու առհասարակ կանանց գեղեցկության և խելքի ներդաշնակությունից:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտից,  կրկին չեմպիոն դառնալու երազանքից, մինչև կանացի գեղեցկություն. հաղթանակած  և նոր հաղթանակի ձգտող մարդուց` մարդկային, ջերմ, անմիջական պատասխաններ` Asekose.am - ի «Բացարձակ  արժեք» հաղորդման ընթացքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին