▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է` մի օր ապրեմ Հայաստանում. Կարեն Բոքսյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը

Թբիլիսում ծնված, Ռուսաստանում մեծացած, իսկ այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սիրված երգիչ Կարեն Բոքսյանը կրկին Հայաստանում է ու Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման ընթացքում նշում է` Երբեք մի ասա երբեք, հնարավոր է մի օր ապրեմ Հայաստանում:
Այս անգամ հայրենիքում գտնվելու օրերին Կարեն Բոքսյանը նաև ներկայացնում է Ты в моей душе всегда одна երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի  ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Երգիչը գոհունակությամբ ասում է, որ Հայաստանում շատ պրոֆեսիոնալ ռեժիսորներ կան , իսկ հայ երգիչների  պրոֆեսիոնալ առաջընթացի մասին էլ ընդգծում է` «չհանձնվելու և լավ աշխատանքի դեպքում մի օր կլինենք համաշխարհային շուկայում»:
Կարեն Բոքսյանի խոսքով, ինքը միշտ մեծ տեղ է տալիս ու առանձնացնում  հայ հանդիսատեսին, որովհետ  նրանք ավելի շատ էմոցիաներ են փոխանցում
«Ինձ համար ընտանիքս ու իմ երաժշտությունն են բացարձակ արժեք»,-ասում է սիրված երգիչ Կարեն Բոքսյանն Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման ընթացքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին