▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CV-ամառային. Մեր իրականության վերջին քրմապետը

Ամառ է և CV-ի ստեղծագործական խումբը գնում է արձակուրդ. Հաղորդման հեղինակ Նարեկ Բախտամյանն ու օպերատոր Արմեն Հակոբյան-Թամրազյանը վերցրել են ֆոտո և տեսախցիկները և ճամփորդել են դեպի Հայաստանի հարավ։ Ճամփորդական արկածներ, հանդիպումներ, բացահայտումներ. CV-ի առաջիկա ամառային հաղորդումները կլինեն այլ ձևաչափի մեջ։

Իսկ ամառային CV-ի առաջին հերոսն Աշոտ Ավագյանն է. մեր իրականության վերջին քրմապետը.... նրա արվեստը ներշնչվում է հին հայկական լեգենդներից, հազարամյակներ առաջ ստեղծված ժայռապատկերներից, սակրալ տեղերից, քարի միջոցով նախնիների փոխանցած ուղերձներից, որը կարողանում է կարդալ միայն Աշոտ Ավագյանը։ Ղարաբաղյան պատերազմում մասնակցելուց հետո Աշոտը սկսում է մասնակցել բանակաշինության գործնթացին..... սակայն կոնֆլիկտ, հեռացում բանակից և վերադարձ դեպի արվեստ։ Եվ բարին էլ դա էր։

Դիտեք Asekose.am-ի CV-ամառային հաղորդման առաջին թողարկումը: Ի դեպ, Աշոտ Ավագյանին նվիրված կլինի նաև հաջորդ հաղորդումը. դա ուղղակի նվազագույն քանակն էր հաղորդումների, որ կարելի էր անել Աշոտի մասին....

 

ԴԻՏԵՔ  CV ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
CV ավելին