Asekose.am–ի CV հաղորդման հյուրը, դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն է: Նա ծնվել և մեծացել է Իրանում, սակայն 22 տարեկանում որոշել է վերադառնալ հայրենիք, որովհետև ինչպես ինքն է խոստովանում` իր երկիրն ունենալու ցանկություն ուներ: Հարազատ հողում իրականություն դարձրեց, այն ինչ նախկինում իրեն անիրական էր թվում, ավելին` նվաճեց մարդկանց սերը, իսկ ֆիլմերում օգտագործած արտահայտություններն էլ դարձան թևավոր և կիրառվեցին մի ամբողջ սերնդի կողմից: Այսօր էլ 91-ամյա Երվանդ Մանարյանը շարունակում է աշխատել, սակայն առաջին հերթին երեխաների համար, քանի որ համոզված է, որ լավ սերունդ ունենալու համար պետք է լավ քաղաքացի դաստիարակել, ինչն էլ և անում է իր հարազատ «Ագուլիս» թատրոնում, որտեղ նրան բոլոր աշխատակիցները մտերմաբար պարզապես «Պապի» են անվանում:
Հաղորդման հեղինակ և վարող` Լիլիթ Հակոբյան: