▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ո՞վ եք, որ անդրադառնաք ինձ, ո՞վ է Ձեզ այդ բարոյական իրավունքը տվել. Անի Զախարյանը զայրացած է

Asekose.am-ի CV հաղորդման հյուրը  «Նոր քաղաքական մշակույթ»  կուսակցության նախագահ Անի Զախարյանն է:  Նա,  թերևս,  միակն էր, ով  քաղաքական  դաշտ մուտք  գործելուն պես,  ապագայի  վերաբերյալ  խոստումներ տալու փոխարեն 26 տարեկան  աղջիկներին հորդորում էր ակտիվացնել իրենց  սեռական կյանքը:  Ավելին`  մանրամասնում, թե երբ է տեղի ունեցել իր առաջին սեռական հարաբերությունը: Այսօր, երբ այդ ամենն արդեն  անցյալում է, իսկ  Անի Զախարյանն էլ այլևս ամուսնացած է,  վերջինս կարծես թե մոռացել է նախկին հորդորների մասին, խոսում է  քաղաքականությունից և պնդում, որ նախկին սկանդալային հայտարարությունները լրագրողների վատ աշխատանքի արդյունքն էին:

«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:

Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան:

Հաղորդման գործընկեր` Նավավար ձկնալի ըմպելարան. հասցե` Արամի 42/1:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
CV ավելին