▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթի ծավալները գնալով ահռելի չափերի են հասնում

Արտագաղթի ծավալները գնալով ահռելի չափերի են հասնում: Միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35 հազար 500 հոգի: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-մարտ ամիսներին» զեկույցը, ըստ որի՝ ՀՀ-ից հեռացել է 259 հազար 210 եւ վերադարձել 223 հազար 710 ՀՀ քաղաքացի:

Նկատենք, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները մոտ 10 հազարով գերազանցել են նախորդ տարվա տվյալները. 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից հեռացած ու երկիր ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -25 հազար 394 մարդ: Սա, թերեւս, հետեւանք է ոչ միայն երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, այլեւ կեղծված նախագահական ընտրությունների, որովհետեւ հասարակության մեջ գնալով մարում է հույսը:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երեկ ավարտվեց ապրիլ ամիսը, սակայն ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն առ այսօր չի հրապարակել ՀՀ ժամանած ու ՀՀ-ից մեկնածների թիվը, մինչդեռ նախկինում այդ տվյալները հրապարակվում էին յուրաքանչյուր ամսվա կեսին:

 

«Ժողովուրդ» թերթն է գրում այս մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին