▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին զանգը՝ սթրիփթիզ ակումբո՞ւմ

Գիշերային ակումբներից մեկը մայիսի 24-ին հրավիրում է շրջնավարտներին յուրովի «Վերջին զանգ» անցկացնելու իրենց սթրիփթիզ ակումբում։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Եվ դա բավական չէ, մի բան էլ գայթակղիչ առաջարկներ է արվում հայտարարության մեջ, թե. «Մենք ձեզ սպասում ենք դիմակով կամ աշակերտական համազգեստով եւ ստացեք կոկտեյլն անվճար»։

Համոզված ենք, որ այսօր ակումբն աշակերտաշատ է լինելու։ Ի՞նչ է նշանակում Վերջին զանգ սթրիփթիզ ակումբում...

Հիմա հաստատ ընթերցող պապիկ-տատիկները կանեն այն հումորային արտահայտությունը, թե. «Բա մեր վախտով սենց բաներ կա՞ր...»»,-գրում է «Իրավունքը»:

Մանրամասները  և ուշագրավ այլ հոդվածներ կարող եք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին