▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց»-ի ոստիկանության պետի եղբոր նամակն ինքնասպանությունից առաջ. «Հրապարակ»

«Ցոլակ Թանգամյանի պատմությանը «Հրապարակն» անդրադարձել է 2012–ին, մի քանի անգամ։ Տպագրել ենք նրա նամակները՝ ուղղված իրավապահներին, երկրի նախագահին։ Տարիներ շարունակ իրավական թակարդում հայտնված մարդը բողոքում էր իր նկատմամբ կատարվող անարդարություններից, որոնք քաղաքացիականից աստիճանաբար տեղափոխվել էին քրեական հարթություն, և նա հայտնվել էր քննչական մարմինների տեսադաշտում։ Հերթական նամակը մենք ստացել ենք 2 օր առաջ և ժամանակ չէինք գտել դրան անդրադառնալու։ Եվ հանկարծ տեղեկանում ենք, որ Թանգամյանն ինքնասպանության փորձ է կատարել սեփական բնակարանում, տեղափոխվել հիվանդանոց և այնտեղ մահացել։ Ստորև տպագրող նամակը, փաստորեն, նրա հրաժեշտի խոսքն է հանրությանը, որտեղ նա զգուշացրել է այդ մասին»,– գրում է «Հրապարակ» օրաթերթը։

 

«Հրապարակ» թերթում տպագրված նամակն `առանց որևէ փոփոխության.

 

ՀՀ նախագահ պարոն Ս. ՍԱՐԳՍՏԱՆԻՆ

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Ա. ՕՀԱՆՅԱՆԻՆ


Հարգելի պարոններ, ձեզ հայտնում եմ առ այն մասին, որ ինձ՝ Ցոլակ Երջանիկի Թանգամյանիս, հետապնդում են 1994-ից մինչ այսօր Սամվել Հրաչիկի Հունանյանը և Արթուր Վիրաբյանը՝ խլելով ինձանից Կիևյան 2ա–ի 176 քմ տարածքը և նույն ձևով խլում են Կիևյան 2ա–ի 124 քմ իմ տարածքը և հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում՝ իրենց բարձրաստիճան մտերիմների հետ։

 

Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել և չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008 թ.–ին։ Իսկ ինչ վերաբերում է Քաջազնունու փողոցի 4շ. 13բ , 6-րդ տարին է՝ չեմ կարող լինել իմ բնակարանի կամ գումարի տերը, որում անմիջական դեր են խաղացել Երևան քաղաքի ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանի և Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի անմիջապես մասնակցությամբ։ Այս բոլոր նյութերը կան Կենտրոն և Արաբկիր դատարաններում, ինչպես նաև Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում՝ քննիչ Լևոն Թաթյանի մոտ, որոնք լրիվ անարդարության և շարունակական հետապնդումների արդյունք են։ Խնդրում եմ մանրակրկիտ ուսումնասիրել և համապատասխան պատիժներ տալ նման անարժան բարձրաստիճան աշխատակիցներին։

 

Ես բազմիցս բացականչել և տեղյակ եմ պահել ձեզ բոլորիդ։ Այսքան անարդարություններից հետո ես չեմ կարող ապրել, որ տարիներ շարունակ ձգձգվում են ու շարունակվում են հետապնդումները։

 

Ց. ԹԱՆԳԱՄՏԱՆ 23.07.2013թ.

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին